Սպառնում են արտաքսել 1167 ՌԴ քաղաքացու 

Սպառնում են արտաքսել 1167 ՌԴ քաղաքացու 

Լատվիայի իշխանությունները սպառնացել են արտաքսել ՌԴ 1167 քաղաքացոը։ Այս մասին հայտնել է այդ երկրի Քաղաքացիության եւ միգրացիայի հարցերով վարչությունը, ըստ տեղի մամուլի հրապարակումների։ Վերջիններս չեն ենթարկվել լատվիարական օրենսդրության նոր փոփոխություններին եւ երկրում կեցության համար անհրաժեշտ փատաթղթային թարմացումները չեն կատարել։ Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին, ըստ տեղի լրատվամիջոցների հաղորդման, արտաքսում էր սպառնում 1213 ՌԴ քաղաքացու, սակայն հետո պարզվել էր, որ 46 մարդ արդեն լքել էր Լատվիայի տարածքը։

Արտաքսման ենթականերից 789-ը ավելի քան 60 տարեկան են։ Լատվիական իշխանությունների կարծիքով, արտաքսումը լինելու է բավականին բարդ ու ծանրաբեռնված։ Նախ ՌԴ քաղաքացիներից կպահանջեն ներկայացնել բացատրություն, թե ինչու չեն հեռանում Լատվիայից։ Այդ բացատրագրերը կուսումնասիրվեն ու կգնահատվեն այս տարվա փետրվարին։ Եթե արտաքսման հրամանագրի հրապարակումից հետո ՌԴ քաղաքացիները 30 օրվա ընթացքում չհեռանան, ապա նրանց հանդեպ կկիրառվի հարկադիր արտաքսումը։