«Միքայելը որոշեց ճարտարապետ դառնալ»․ Լիլիթ Մուրադյանը՝ ամուսնու եւ երեխաների հետ

«Միքայելը որոշեց ճարտարապետ դառնալ»․ Լիլիթ Մուրադյանը՝ ամուսնու եւ երեխաների հետ

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն իր ինստագրամյան էջում ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Վահե Խանամիրյանի, դստեր եւ որդու հետ։

Հրապարակված լուսանկարում, որն արվել է զույգի որդու ատամհատիկի ժամանակ, ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։

Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել է.

  «Ժամանակ ժամանակ, ու՞ր ես շտապում: Կարծես երեկ լիներ, երբ վախերիս ձեռքը խելագարվում էի, ի՞նչ անել, ո՞ւր գնալ, գնալ թե՞ մնալ։ Հիշում եմ մի օր գնացի եկեղեցի, աղոթեցի ու խոստացա, որ ամեն բան կթողնեմ Աստծո զորությանը։

Ահա Միքայելի ատամհատիկն ենք նշում, որոշեց ճարտարապետ դառնալ, մի քանի օր էլ եւ կդառնա ինն ամսական, Աստված ամեն բան գիտի…այսօր միայն ինձ մնում է ասել, շնորհակալ եմ…»: