Արցախում հայտնաբերվել է Messenger-ով կեղծ լուրեր տարածող անձը

Արցախում հայտնաբերվել է Messenger-ով կեղծ լուրեր տարածող անձը

Այսօր «Facebook Messenger» ծրագրով՝ ձայնային հաղորդագրությունների ձևով, «բնակարաններն ախտահանելու պատրվակով գողություն կատարելու» վերաբերյալ կեղծ լուրեր են տարածվել, հայտնում են Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից: 
 
«Իրականացված մի շարք գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ձայնային հաղորդագրությունները «Facebook Messenger» ծրագրի միջոցով տարածել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1985 թ. ծնված Ի. Վ.-ն:
 
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությանը:
 
Եվս մեկ անգամ կոչ ենք անում կեղծ ու չստուգված լուրեր չտարածել և հետևել պաշտոնական տեղեկատվության», - ասված է Արցախի Հանրապետության ոստիկանության տարածած հայտարարությունում։