ՔՊ-ականները դժգոհում են` ինչո՞ւ է Վահե Հակոբյանը հրավիրել Հասմիկ Ենգոյանին` որպես փորձագետ (տեսանյութ)

ՔՊ-ականները դժգոհում են` ինչո՞ւ է Վահե Հակոբյանը հրավիրել Հասմիկ Ենգոյանին` որպես փորձագետ (տեսանյութ)

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում է Գնումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ՀՀ կառավարությունը, ի դեմս ֆինանսների նախարարության, առաջարկում է հանել գնումների գործընթացում արտադատական կարգով բողոքարկման հնարավորությունը, այն է` վարչապետի կողմից նշանակված բողոքը քննող անձանձ, և օգտվել միանգամից դատական կարգով բողոքարկման հնարավորությունից:

Նիստին որպես հրավիրյալ փորձագետ ներկա է նաև Հասմիկ Ենգոյանը, որին հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանն է հրավիրել: Ենգոյանը, որը ժամանակին աշխատել է Գնումների աջակցման կենտրոնում, ապա դուրս է եկել և հիմնել նույնանուն ՍՊԸ, հանդես եկավ կառավարության բերած նախագծին դեմ` բերելով իր հիմնավորումները: Ենգոյանի ակտիվությունը դուր չեկավ նիստին ներկա ՔՊ-ական պատգամավորներին:

Նրանք ակնարկեցին, որ Ենգոյանն իր բիզնես շահերն է եկել այստեղ պաշտպանելու և հիշեցրին նաև, որ Ենգոյանը նաև քաղաքական ուժ և դաշինք է ներկայացնում` Արթուր Ղազինյանի հիմնած «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ է, ինչպես նաև ընտրություններին ընդգրկված էր Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում: Ուստի տեղին չհամարեցին նրա ներկայությունը այս նիստին` հայտարարելով, որ նրա հետ հարցուպատասխանը ժամանակի վատնում է իրենց համար: Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն էլ խնդրեց քաղաքական դաշտ չտանել Ենգոյանի մանակցությունը` նշելով, որ կանոնակարգը թույլ է տալիս նիստին փորձագետ հրավիրել:

Մանրամասն` տեսանյութում