Ալիեւյան «ձրի պանրի» հերթական զոհը

Ալիեւյան «ձրի պանրի» հերթական զոհը

Կաշկորտոստանի ղեկավարի նախկին թեկնածու Ռամիլյա Սաիտովային դժվար փորձություն: Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության օրերին նա հակահայկական տեսահոլովակ է տարածել սոցցանցերում՝ «Մինչ բաշկիրներն անտառային հրդեհներ են մարում, հայերը զավթում են Ուֆան» գրությամբ: Իսկ տեսահոլովակի հակիրճ բովանդակությունն այս է. Սաիտովան մոտենում է զբոսայգում հանգիստ վայելող մի քանի աղջիկների եւ հարցնում, թե ի՞նչ ազգության են նրանք պատկանում: Լսելով «հայ» պատասխանը, նա կոպտում է. «Իսկ ի՞նչ գործ ունեք մեր երկրում»: Տեղի հայկական կառույցներն արդարացիորեն դիմել են իրավապահ մարմիններին՝ Սաիտովայի քայլերում տեսնելով այլատյացության եւ ազգամիջյան անհանդուրժողականության քարոզի հստակ հատկանիշներ:

Եւ նախկին քաղաքական գործիչն այսօր փորձում է արդարանալ, թե հազարավոր սպառնալի նամակներ է ստացել հայերից, որ իրեն հետապնդում են ամեն քայլափոխի եւ այլն: Ուշագրավ է, որ Սաիտովան փորձում է պաշտպանություն կազմակերպել Ուֆայի ադրբեջանական համայնքի եւ Բաքվի մամուլի օգնությամբ: Մի հանգամանք, որ մատնում է՝ նրան սադրանքի են մղել Ադրբեջանից՝ մի կտոր «ձրի պանրի» դիմաց: Ալիեւյան քարոզչամեքենայի վարքում արտառող ոչինչ չկա: Զարմանալի է, որ Բաշկորտոստանի ղեկավարի պաշտոնին հավակնած անձը մի պարզ ճշմարտություն չգիտի՝ ձրի պանիրը միայն թակարդում է լինում: