Ընդդիմադիր պատգամավորները պատ են կազմել (լուսանկարներ)

Ընդդիմադիր պատգամավորները պատ են կազմել (լուսանկարներ)

Այս պահին Կառավարության մուտքի դիմաց ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները պատ են կազմել բաժանիչ պատ հանդիսանալով ժողովրդի և ոստիկանների միջև։ Բանն այն է, որ մինչ Իշխան Սաղաթելյանը բանակցում էր ՀՀ փոխոստիկանապետի հետ, թե որտեղ են իրենց համար տարածք հատկացնելու, որպեսզի կանգնեն և իրականացնեն իրենց ակցիան, ժողովուրդը վազելով Հանրապետության հրապարակի կենտրոնական հատված ճեղքելով կարմիր բերետավորների կազմած պատը՝ փորձեցին փակել Կառավարության շենքը, որը նախատեսված չէր։ Ինչից հետո պատգամավորներն անմիջապես պատ կազմեցին ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։

Նշենք նաև, որ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված Կառավարության դիմաց, որոնց թիվը ժամանակ առ ժամանակ համալրվում է։ Տեղեկացնենք նաև, որ անվտանգությունն ապահովելու նպատակով Կառավարության շենքի ներսում իջեցվեց երկաթյա ճաղավանդակները։