Ձերբակալվել է ամենից երիտասարդ թմրավաճառը, բայց քրեական պատասխանատվության չի ենթարկվել

Ձերբակալվել է ամենից երիտասարդ թմրավաճառը, բայց քրեական պատասխանատվության չի ենթարկվել

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենից երիտասարդ թմրավաճառին։ Նա իրացրել է կրեկ-կոկաին տեսակի թմրանյութ։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Ձերբակալվածը իննամյա տղա է։

Նրան սակայն քրեական պատասխանատվության չեն ենթարկել, քանի որ Անգլիայի եւ Ուելսի օրենքներով անձը քրեական պատասխանատվություն սկսում է կրել իր արարքների համար 10 տարեկանից սկսած։

Ըստ իրավապահների վարկածի, տղային ստիպել են, որ թմրանյութերը փոխանցի կամ ծնողներից մեկին, կամ քրոջն ու եղբորը։