Ով կփոխարինի Ջալալ Հարությունյանին

Ով կփոխարինի Ջալալ Հարությունյանին

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատար, վերջինս մինչ այդ ՊԲ շտաբի պետն էր։ Արցախյան մեր աղբյուրների համաձայն՝ շտաբի պետի պաշտոնում այս պահին քննարկվում է Կամո Վարդանյանի անունը։ Մեկ ամիս առաջ Վարդանյանը  նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:

Կամո Վարդանյանը 2012-2017թթ. զբաղեցրել է Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը: