«Մի անձնագրի հարց էլ չեք կարողանում լուծել»․ Թուրքիայի հետ նա չի կարողանա խաղալ

«Մի անձնագրի հարց էլ չեք կարողանում լուծել»․ Թուրքիայի հետ նա չի կարողանա խաղալ

Օրերս հայտնի էլ դարձել, որ Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականում, ինչը երկրպագուներին մեծ ուրախություն էր պարգևել։ «Շատ հուզված եմ Հայաստանի ազգային թիմից առաջին հրավերիս առիթով, մեծ պատիվ է։ Անհամբեր սպասում եմ մարզումներին եւ հանդիպմանը»,- գրել էր Ռանոսը՝ մեկնաբանելով հավաքական հրավիրվելու մասին լուրը։

Սակայն, շրջանառվող տեղեկության համաձայն, Ռանոսը մարտի 25-ին Երևանում կայանալիք Թուրքիայի հետ խաղում չի կարողանա օգնել հավաքականին, քանի որ փաստաթղթային խնդիրները լուծված չեն։ Ասում են՝ Ռանոսն ամեն դեպքում հնարավորություն կունենա օնգել հավաքականին արդեն Կիպրոսի դեմ կայանալիք ընկերական հանդիպմանը։ Սա առաջացրել է երկպագուներից շատերի դժգոհությունը, քանի որ ֆուտբոլիստն այս պահին գնտվում է հոյակապ մարզավիճակում։ «Մի անձնագրի հարց էլ չեք կարողանում լուծել, էլ ինչից եք խոսում»,- ասում է երկրպագուներից մեկը։

Նշեք, որ ի տարբերություն Ռանոսի, օրերս Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել ու կարողանալու է խաղալ Թուրքիայի հետ։

Հրանտ-Լեոն Ռանոսը ծնվել է Գերմանիայի Հանովեր քաղաքի արվարձանային Գեհրդեն քաղաքում։ Հանդես է եկել գերմանական «Բենիգսենի», «Հանովերի», Դորտմունդի «Բորուսիայի» պատանեկան թիմերում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 325 հազար եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի հետ մասնակցել է Բավարիայի ռեգիոնալ լիգայի առաջնության 24 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։