Այդ տարածքները զիջելու դեպքում, ասեմ ՝ ինչ աղետների առաջ ենք կանգնելու

Այդ տարածքները զիջելու դեպքում, ասեմ ՝ ինչ աղետների առաջ ենք կանգնելու

Թշնամին Ջերմուկի մատույցներում է: 31 գյուղի մասին, որ խոսում են, թշնամին այդ տարածքներից դո՞ւրս է եկել, ոչ: Թշնամին ասում է՝ ժամանակ եմ քեզ տալիս, էդ 4 գյուղը ազատի: Այդ գյուղերից մեկում 8-րդ դարի եկեղեցի կա, բազմաթիվ հայկական հուշարձաններ կան: Դրանք ադրբեջանական կոչել կարող են միայն ադրբեջանցիները եւ այստեղ ապրող թրքահպատակ հայերը: Դրանք բուն հայկական տարածքներ են: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում Տավուշի 4 գյուղերի հանձման վերաբերյալ լրագրողների դիտարկումներին ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ես տավուշեցի եմ, ունեմ բազմաթիվ հարազատներ, որոնց հետ շփվում եմ. առավոտյան ինֆորմացիա ստացա, որ անսպասելի այց է կատարվում Ոսկեպար, դրա մասին վերջին պահին են զգուշացրել, որի նպատակը բեմականացված շոու սարքելն էր, որ տեսեք՝ մարդիկ ինչ լավ են ընդունում կապիտուլյանտին: Այդ տարածքները զիջելու դեպքում հետեւյալ աղետների առաջ ենք կանգնելու բոլորս: Դա դեպի Վրաստան տանող ճանապարհն է, կոմունիկացիաներն են, գազն է, որ մտնում է Հայաստան, դա կահավորված առաջնագիծն է, որ 30 տարի ձևավորվել է, այսինքն՝ թիկունքը բացվում է, հյուսիս-արևելյան դարպասները բացվում են թշնամու առաջ։ Անմիջապես ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները հայտնվելու են ճանապարհին»,- ասել է նա: