Ըմբիշ Վազգեն Թևանյանն Էյֆելյան աշտարակի ֆոնին ամուսնության առաջարկություն է արել սիրելիին (լուսանկարներ)

Ըմբիշ Վազգեն Թևանյանն Էյֆելյան աշտարակի ֆոնին ամուսնության առաջարկություն է արել սիրելիին (լուսանկարներ)

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի ֆոնին, ամուսնության առաջարկություն է արել սիրելիին` Սոնային:

«Ես ասացի` այո»,- գեղեցիկ լուսանկարներն Instagram-ում այսպես է մակագրել Վազգենի ընտրյալը:2023 թվականի ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Վազգեն Թեւանյանը հոկտեմբերի 27-ին դարձավ 24 տարեկան: Ըմբիշը ծննդյան տարեդարձը նշել է Ֆրանսիայում՝ Փարիզում:

Նշենք, որ Թեւանյանը վերջերս Բելգրադում կայացած Աշխարհի առաջնությունում 3-րդ տեղն է գրավել եւ նվաճել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: