Ինչպես հասնել Ուկրաինայում խաղաղության․ Շրոյդերի բանաձևը

Ինչպես հասնել Ուկրաինայում խաղաղության․ Շրոյդերի բանաձևը

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոյդերը հայտարարել է, որ Բեռլինն ու Փարիզն ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորման հարցում պետք է հանդես գան նախաձեռնությամբ։ 
Այս մասին նա հայտարարել է DPA գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա կարծիքով, Գերմանիան և Ֆրանսիան պետք է միավորեն ուժերը ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու համար, ինչպես եղավ 2003 թվականին ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժման դեպքում, որը երկու երկրները դատապարտեցին:

Շրոյդերն ընդգծել է, որ տեղին կլիներ, եթե Փարիզն ու Բեռլինը աջակցեին Ուկրաինային՝ փնտրելով «այս հակամարտության խաղաղ կարգավորման» ձևաչափերը։ Նա հույս է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի առճակատումը սկզբունքային լուծում պետք է ունենա։

Քաղաքական գործիչը կարծում է, որ այս հարցի շուրջ քննարկումները պետք է վարեն Ֆրանսիան և Գերմանիան, քանի որ պետությունները «Ռուսաստանի հետ կապված» երկար պատմություն ունեն։