Փրկվեցինք՝ ազատազրկվածների թվերը նվազել են

Փրկվեցինք՝ ազատազրկվածների թվերը նվազել են

Այնքան հպարտանալու թեմա չկա, որ հպարտանում են ազատազրկվածների ցածր թվերով։ Այսօր արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է, որ «Հայաստանը անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է և համեմատելի է Գերմանիայի, Նիդերլանդների, Շվեյցարիայի հետ»։ Այսինքն, Եվրոպայի խորհրդի 2021 թ․ տարեկան քրեական վիճակագրության համաձայն, «Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի նվազում 11%-ի չափով (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3536, 2019 թ-ին՝ 2266, 2020թ-ին՝ 2221 անձ, իսկ հաշվետու ժամանակահատվածում՝ 1976 անձ)»։ 

Եւ նախարարությունը հպարտորեն նշում է․ «Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Նիդերլանդների, Շվեյցարիայի հետ: Հայաստանում 2021 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 2.3% ընդհանուր համամասնությունից, որը շատ ավելի ցածր է եվրոպական միջինից»։ 

Բացի այդ․ «Հայաստանի վերաբերյալ մյուս դրական ցուցանիշն այն է, որ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36.8 անձ: Սա գրեթե երեք անգամ ցածր է եվրոպական միջինից (102 անձ)»: