Հերիք է ձևեր թափեք՝ ո՞վ չգիտի, թե  ինչ «կալցեվոյի մեջ է Սյունիքը»

Հերիք է ձևեր թափեք՝ ո՞վ չգիտի, թե  ինչ «կալցեվոյի մեջ է Սյունիքը»

Հիշում եք երևի, թե ինչ ջանասիրությամբ էր խոսում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական դրոշի մասին․

«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից, կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»։ Ակամայից հիշում եմ, թե ինչպես նվաստացրեց ու պատժեց մաքսատան աշխատող  մի խեղճ տղայի, հետն էլ հոխորտալով․ «Ով որ էս սենյակում աշխատել է էդ դրոշի պայմաններում, ոչ մեկը չաշխատի, ոչ մեկը»։

Եթե Փաշինյանի ասածով առաջնորդվենք՝ Փաշինյանից սկսած` մինչև վերջին աշխատողը, կառավարման համակարգից դուրս պիտի թռներ։ Որովհետև Հայաստանի դրոշը ոչ թե պատահաբար գետնին է հայտնվել, այլ թշնամին հայկական դրոշը անարգում, սեփական դրոշն է տեղադրում Հայաստանի տարածքում, իսկ իշխանությունը հանդուրժում, լռում է։ Ինչքան ադրբեջանական դրոշների թիվն ավելանում է, այնքան Փաշինյանն ավելի շատ է խաղաղության դարաշրջանի մասին խոսում։  Հեքիաթներ են պատմվում, բայց փաստն այն է, որ վերցնենք՝ թեկուզ Սյունիքում, Ադրբեջանը գրավել է բարձր դիրքերը, նշանակետերը և Սյունիքն իր ափի մեջ է։ Ոչ մի հիմար մարդ չկա, բոլորն էլ տեսնում են, որ Սյունիքում նշանակվում են իր ցանկալի մարզպետները, որպեսզի մախաթը պարկում թաքցնի։ Մեկը իր սև գործը անում, վերջացնում է, փախցնում, մի ուրիշին է բերում։  Հերիք է ձևեր թափեք» ձեզ քոռի տեղ դնեք։ Ո՞վ չգիտի, թե ինչ «կալցեվոյի մեջ է Սյունիքը», թե քանի կիլոմետրեր է առաջացել թշնամին։ Սահմանամերձ մի գյուղ չունենք, որ թշնամու պոստեր չլինեն։

Սյունիքում նույն պատմությունն է կրկնվում, ինչ արին Արցախում։ Դիրքի գլխին շնթռկում են, պոստեր դնում, ադրբեջանական դրոշ տնկում,  հայկական գյուղերը  վախները սրտում գոյատևում են։   

Եթե Փաշինյանը գտնում էր, որ տասնյակ հազարավորներին աշխատանքից կազատի, եթե պետական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունք լինի, հիմա տասնյակ հազարավորները իրենից պահանջում են ի կատար ածի իր ասածը։ Ոչ միայն մեր դրոշը, մեր պետականությունը ևս վտանգված է։