Ովքեր են համալրելու Հայաստանի հավաքականի կազմը

Ովքեր են համալրելու Հայաստանի հավաքականի կազմը

Բոլոր ֆուտբոլիստներին մեր մարզիչները հետևում են։ Նաիր Տիկնիզյանի հետ շփվել ենք ու հենց ես էլ անձամբ նրա հետ զրուցել եմ սեպտեմբերին։ Նա ժամանակ է խնդրել։ Այո, նրան առաջարկ արվել է։ Դիեգո Ռոսսի Մարաշլյանն էլ, մյուս ֆուտբոլիստներն էլ հայտարարել են, որ առաջարկ ստացել են Հայաստանի հավաքականում խաղալու համար։ Հիմա մենք միայն կենտրոնանալու ենք այն ֆուտբոլիստների վրա, որոնք առաջիկա 1-2 տարում կարող են միանալ հավաքականին։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

«Հունվարին նորից ցուցակ կկազմենք, կխոսենք մարզչի հետ։ Մենք չենք պատրաստվում անվերջ խոսել և համոզել ֆուտբոլիստներին։

Շատ դեպքերում հայազգի ֆուտբոլիստները, որոնք արտերկրում են խաղում, միևնույն դիրքում են հանդես գալիս։ Օրինակ՝ աջ եզրային կիսապաշտպանի դիրքը։ Անտրամաբանական է նույն դիրքի համար այդքան շատ ֆուտբոլիստներ ունենալը։

Գիտեք, որ Նիկոլաս Ռոսսի Մարաշլյանը Հայաստանի քաղաքացիություն ստացել է։ Պարզապես նա խնդրել է չհրավիրվել, որպեսզի ամպրապնդվի Ուրուգվայի լավագույն թիմերից մեկի կազմում։ Նա փաստացի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ է։ Մենք կապի մեջ ենք, նա անպայման կհրավիրվի»,- ասաց Մելիքբեկյանը։