Ծխելու ազդեցությունը կորոնավիրուսային հիվանդության վրա

Ծխելու ազդեցությունը կորոնավիրուսային հիվանդության վրա

Ծխելը  հանգեցնում է կորոնավրուսային հիվանդության ծանր դեպքերի զարգացմանը և ավելացնում է մահացության ռիսկը։ Այս մասին «РИА Новости»-ի հաղորդմամբ՝ Ժնևում հայտնել է ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերկհովեն։

«Բոլորս գիտենք ծխախոտի վնասակարության մասին։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ են մահանում ծխելու հետևանքով։ COVID-19-ը շնչառական ուղիների հիվանդություն է, իսկ ծխելը մեծապես նպաստում է թոքերին։ Կան հրապարակված ուսումնասիրություններ, որոնք վկայում են այն մասին, որ ծխելը հանգեցնում է հիվանդության ծանր ձևերի զարգացմանը ու թոքերի արհեստական օդափոխության սարք միացնելու ու մահանալու ռիսկին»,-ասել է նա՝ մեկնաբանելով ֆրանսիացի բժիշկների հայտնածը, թե, ծղողներն, իբր, առավել քիչ են վարակվում։