Նոր սկանդալ․ ինչու՞ և ո՞վ է թանկացրել տոմսերը

Նոր սկանդալ․ ինչու՞ և ո՞վ է թանկացրել տոմսերը

Երեկ մեկնարկեց ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ նոյեմբերի 18-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։

Հայտնի դարձավ, որ հյուսիսային ու հարավային տրիբունաների տոմսերն արժեն 1000-3000 դրամ, արևելյան տրիբունայինը՝ 5000-12000 դրամ, իսկ արևմտյան տրիբունայինը՝ 10000 և 16000 դրամ։ Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի պատմության, տոմսերը երբեք այսքան թանկ չեն եղել, ինչը բնականաբար չէր կարող վրիպել հայ ֆուտբոլասերի աչքից։ Համացանցի տարբեր հարթակներում մեղադրանքներ են հնչում ՀՖՖ ղեկավար կազմի հասցեին։ Համեմատության համար նշենք, որ նախկինում Հայաստանի հավաքականի տնային հանդիպման տոմսերն արժեին՝
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ։