Հայ հայտնիների նկարներով պաստառներ` Գյումրու 10 կանգառներում

Հայ հայտնիների նկարներով պաստառներ` Գյումրու 10 կանգառներում

Գյումրու համայնքապետարանի գովազդի բաժինը նոր գաղափարով է հանդես եկել։ Հայ հայտնիների նկարներով պաստառներ են փակցվել Գյումրու 10 կանգառներում։ Նշենք, որ մինչ այդ  կենդանիների՝ շների ու կատուների պաստառներ էին փակցրել քաղաքի տարբեր հատվածներում՝ ի նշան կենդանասիրության։ Հանուն արդարության ասենք, որ շների ու կատուների պաստառները այնքան ոգևորություն չառաջացրին, որքան հայ հանճարների նկարները։ Գյումրեցիներին մտահղացումը դուր է եկել, կրթական տեսանկյունից կարևոր է, ավելին՝ մշակույթային քաղաքին բնորոշ կոլորիտ է։ 

«Քաղաքը ազգային գույներ է ստանում այս կերպ»,- կարծիք է հայտնում քանդակագործ Արթուր Գևորգյանը։Նկատենք, սակայն, որ գեղեցիկ կանգառների ֆոնին, գյումրեցիները հասցնում են դժգոհել․ «Հա, մեկ էլ չմոռանան՝ կանգառները ասֆալտեն, մարդիկ ցեխի մեջ կկայնին»,-ասում է մի երիտասարդ։

Աշխատանքի շտապող մի կին էլ ավելացնում է․ «Թող  կարգավորեն տրանսպորտի հարցը, գոնե մինչև 21։30 դարձնեն գազելների ժամերը, աշխատանքից դուրս ենք գալիս դրսում ենք մնում»։