Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում

Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում։

Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում հրապարակված սահմանազատման տարբերակին, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ի աղբյուրը։

Մասնակիցներից մեկը նշեց, որ նման սահմանազատման դեպքում իրենք չեն կարող անվտանգ ապրել հայրենի գյուղում։ 

Հավաքը սահմանամերձ գյուղերի երիտասարդների նախաձեռնությամբ է։ Գնալով բողոքի ակցիայի մասնակիցների թիվն ավելանում է։