Բեռլուսկոնիին դուրս են գրել հիվանդանոցից

Բեռլուսկոնիին դուրս են գրել հիվանդանոցից

Կորոնավիրուսով վարակված Իտալիայի նախկին վարչապետ, «Հառաջ Իտալիա» կուսակցության նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին առողջացել է եւ դուրս գրվել San Raffaele հիվանդանոցից։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ 83-ամյա քաղաքական գործիչը խոստովանել է, որ հիվանդությունը ողջ կյանքի ընթացքում ամենալուրջ փորձությունն էր։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բեռլուսկոնին շնորհակալություն է հայտնել այն քաղաքական գործիչներին, ովքեր իրեն զորակցել են հիվանդության ընթացքում։ Այդ ուշադրությունը, ըստ Բեռլուսկոնիի, թույլ է տվել, որպեսզի ինքը հաղթահարի հիվանդության ծանր պահերը, որոնք շատ էին հատկապես առաջին երեք օրերի ընթացքում։ Նա նաեւ կոչ է արել իտալացիներին հանդես բերել առավելագույն անհատական եւ սոցիալական պատասխանատվություն։