Տարածքների մեծ մասում որոնողական աշխատանքները համարյա ավարտված են, դիմում եմ Օնիկ Գասպարյանին

Տարածքների մեծ մասում որոնողական աշխատանքները համարյա ավարտված են, դիմում եմ Օնիկ Գասպարյանին

Տարածքների մեծ մասում որոնողական աշխատանքները համարյա ավարտված են: Դիմում եմ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, խնդրում եմ, եթե իրենց սպայական կազմից սկսած՝ ամենաներքևի օղակից մինչև ամենաբարձր օղակը, եթե ունեն զինվորականներ, սպաներ, որոնք տեղյակ են, գիտեն տեղեր, թող անպայման տեղյակ պահեն, կապնվեն մեզ հետ, գան տեղեկությունները հայտնեն։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին։

Նա հայտնեց նաեւ, որ վերջին օրերին Երևանում է եղել, հանդիպումներ է ունեցել տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի։

Նա տեղեկացրեց, որ երեկ է կրկին վերադարձել Արցախ։