Օպերացիա «Կիպրոս» VS օպերացիա «Աթիլլա»

Օպերացիա «Կիպրոս» VS օպերացիա «Աթիլլա»

1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան 30 հազարանոց ռազմական կոր­պուս իջեցրեց Պենտեմիլի լողափ՝ փաստորեն, Կիպրոսին պատե­րազմ հայտարարելով: Այդ օպերացիայի անվանումն էր՝ «Աթիլլա»:

Թուրքիան, որպես պաշտոնական պատրվակ, ընտրեց «Կիպրոսում խաղա­ղության աջակցությունը եւ կղզու թուրքական բնակչությանն օգնություն ցուցա­բե­րե­լը»: Անշուշտ, որպես ծայրահեղ աջակողմյան կազմակերպության ղեկավար՝ գնդա­պետ Գրիվասն իր ոչ հեռատես գործողություններով, գուցե ինքն էլ դա չցանկանալով, Թուր­քիային տվեց հիանալի պատրվակ՝ Կիպրոս ներխուժելու եւ օկուպացնելու հա­մար: Այդ ժամանակ կղզու հյուսիսից տարհանվեցին 150 հազար հույն կիպ­րոս­ցիներ: Նրանց փոխարեն բնակեցվեցին 50 հազար թուրք կիպրոսցիներ: Օկու­պացիան հա­մար­վում է անօրինական՝ հա­մա­ձայն միջազ­գային իրավունքի, եւ դասվում է ԵՄ ան­օրի­նական օկուպացված տա­րածքների շար­քը: Թուրքական համայնքն իրեն հռչակեց Հյուսիսային Կիպրոսի Թուր­քական Հանրա­պետություն, որի բնակ­չությունը մոտ 294 հազար մարդ է (2011 թ. գնահատականով), իսկ տարածքը՝ 3.3 հազ. կմ²: 

Ինչո՞ւ է անհրաժեշտ այս հանրահայտ տվյալներին անդրադառնալը: Չի բա­ցառվում, որ այս անգամ Թուրքիան փոր­ձում է իրականացնել «Աթիլլա»-ի նման գաղտ­նի օպերացիա: Հիմնական պարամետրերը համընկնում են. Արցախի բնակ­չութ­յան թիվը 150 հազար է, բայց տարածքը (11.4 հազ. կմ²), Կիպրոսի օկուպաց­ված տարածքին գերազանցում է 3.4 անգամ: Տարածքի անհամադրելիությունը Թուրքիայի նման երկրի համար խնդիր չէ, քանի որ մի քանի օրում նրան հաջողվեց դրանից ավելի մեծ տարածք օկուպացնել Սիրիայում, իբրեւ թե՝ անվտանգության գոտի: Փաստորեն, Թուրքիան էլ վտանգվելու ենթակա՞ է: Այսինքն՝ խոցելի՞ է: Դա արդեն հայտնագործություն է՝ նկատի ունենալով, թե ինչ աջակցություն ունի աշ­խարհի հզորների կողմից, իսկ ռազմական արդյունաբերության կամ բանակի թվակազմի մասին անիմաստ է խոսելը:
Ենթադրյալ թուրքական օպերացիայի գաղափարը պարզ է՝ 150 հազար արցախահայերի տեղահանում: Դա ստացվել է Կիպրոսի եւ Նախիջեւանի դեպքում, իսկ 100 տարի առաջ՝ Արեւմտյան Հայաստանի դեպքում: Տարբերությունն այն է, որ Նախիջեւանում հայերի զանգվածային ջարդ չի եղել, ինչից հայերը չկարողացան խուսափել 1915 թվականին, քանի որ Թուրքիայի եվրոպացի խորհրդականները նրան հասկացրել էին, որ ընթացող առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ հնարավոր է իրականացնել ցանկացած ոճրագործություն: Այդպես էլ եղավ:
Այժմ 21-րդ դարն է. կորոնավիրուսի համաճարակը նույն պատերազմն է, իսկ սանձազերծված պատերազմը հնարամիտ միջոց է՝ արգելված զենքով հայերի հետ վերջնական հաշվեհարդար տեսնելու (թուրքերը կարող են տրտնջալ. էդ գյա­վուրները շատ աներես են, ցե­ղասպա­նությունը չօգնեց վերջնականապես այդ ան­հավատներից ազատվելու համար), ոչ միայն զինվորականների, այլ նաեւ՝ քաղա­քացիական բնակչության: Արցախա­հայե­րին արնաքամ անելուց հետո, հավա­նա­բար, ենթադրվում է միջանցք բացել եւ «Կոլցո» օպերացիայի նմանությամբ՝ մնացած հայերին տարհանել Արցախից:

Այսպիսով, կարելի է համոզված պնդել, որ Թուրքիան սանձազերծել է Հարա­վային Կովկասում իր վճռորոշ ճակատամարտը: Հայերն ուղղակի «ոտքի տակ» են ընկել: Դե, դրանք պերեստրոյկայի ժամանակ էլ լավ բաներ չարեցին: Դրա համար էլ Գորբաչովը երեք օր ուշ հասավ Բաքու: Ըմբռնումով մոտեցեք. այդ ընթացքում սիլի-բիլի էր անում Թետչերի հետ:
Ինչպե՞ս հակադրվել դրան կամ՝ ի՞նչ օպերացիա նախաձեռնել ընդդեմ «Աթիլլա»-ի նման մի օպերացիայի: Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Հետեւաբար, նա էլ պար­տավոր է մշակել եւ իրականացնել Թուրքիայի օպերացիային ընդդեմ գործողություն: Կարծում եմ, որ այդ օպերացիան պետք է անվանվի «Կիպրոս»: Տրամաբանությունը հետեւյալն է.

1. Հույները մեր վաղեմի բարեկամներն են: Հետեւաբար, «Աթիլլա»-ին մենք հակադրում ենք «Կիպրոս»-ը՝ այդպիսով, ինչ-որ չափով վերականգնելով Կիպրոսի հույների ոտնահարված արժանապատվությունը: 

2. Առաջարկվող օպերացիայի պարամետրերը գրեթե համադրելի են «Աթիլլա» օպերացիայի պարամետրերին, տարբերությամբ, որ այստեղ ռազմական նավատորմի գործադրում չի նախատեսվում, հասկանալի պատճառներով:
Հայցում եմ մեր ստրատեգ ռազմական եւ քաղաքական գործիչների, ռազմի դաշտում հերո­սացած զինվորականների ներողամտությունը՝ ռազմական օպերա­ցիայի շուրջ դատողություններ անելու համար:

Հիմա հարց կառաջանա, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակով արդեն դիմել է Վլադիմիր Պուտինին՝ խնդրանքով, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը գործադրի բոլոր ջանքերը՝ պատերազմի դա­դարեցման ուղղությամբ: Հետեւաբար, ինչ-որ օպերացիայի մասին խոսելն ան­իմաստ է: Իմ հակադարձումը կլինի հետեւյալը. «Մենք՝ հայերս, արդյոք խիղճ ունե՞նք, թե՞ ոչ»: Իմ կողմից շատ հարգված (մե՛կ Էրդողանին եմ շատ հարգում, մե՛կ էլ Պուտինին. Էրդողանին, որովհետեւ տղամարդ է եւ թքած ունի փափկասուն ու իմպոտենտ միջազգային հանրության վրա, իսկ Պուտինին՝ որովհետեւ վերականգնեց Ռուսաստանի արժանա­պատվությունը եւ թույլ չտվեց, որ որոշ դեգեներատների նույնիսկ մտքում տեղ գտնի Ռուսաստանը փլու­զելու ցնորամիտ գաղափարը, եւ հատկապես նրա հետեւյալ արտահայտության համար. «Террористов будем пресле­довать везде… найдем в туалете - замочим в сартире!, արտահայտություն, որի հա­մար, как человек интеллигентный», նա հետագայում ափսոսանքով է հիշել. «Помните, я ляпнул по поводу того, что будем мочить там где-то? Я где-то на выезде был, прилетел в Питер, и в расстроенных чувствах был. Меня приятель спрашивает - ты что такой грустный? Я говорю - ляпнул чего-то, видимо, некстати». По мене-как раз к стати. Извините за замечание.) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանց այդ էլ չափազանց բարդ իրավիճակում է հայտնվել: Ոչ, ոչ, խոսքը չի վերաբերում նրան, թե նա ընկրկում է, վախենում է ինչ-որ բաներից:

Ամենասարսափելին ոչ թե ու ոչ միայն ինչ-որ միջուկային կամ այլ սպառ­նալիքներն են, այլ хамство-ն. օրինակ, եթե չեմ սխալվում, պերեստրոյկայի ժամա­նակահատվածում իմ կողմից շատ սիրված առաջնորդ (ինչպե՛ս չսիրես կանացի աննկարագրելի հմայք եւ առաջնորդի պողպատյա կամք ունեցողին) Մարգարետ Թետչերը հյուրընկալվել էր ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում, որտեղ մի միաբջիջ թղթակից փորձում էր հարցը ձեւա­կերպել այսպես. «Госпожа Тетчер, примущества социализма…»։ Պետք էր միայն տեսնել այդ առաքինի, արիստոկրատ կնոջ դեմքը. շատ թեթեւակի, գրեթե անտե­սանելի, պրկվեցին ճակատի մի քանի մկաններ, գլուխն անշարժ, ու ոչ մի խոսք: Իսկ այս միաբջիջը, չնայած իր ողորմե­լիությանն ու այն բանին, որ իր պատկերացմամբ գտնվում է գյուղական մի ակումբում, այդուհանդերձ, երեւում էր՝ «ջոկող» է, քանի որ ակնթարթորեն արձա­գան­քեց. «Извините»: Բայց դե, «գնացքն արդեն գնացել» էր, ու դրանով չպրծավ: Հաջորդ օրը խորհրդային հեղինակավոր լրատվա­միջոցները «ցեխի մեջ թաթախեցին» այդ հիմարին: Հետո էլ ասում են, թե ԽՍՀՄ-ում խոսքի ազատություն չկար: 

Լավ, ինչեւէ, վերադառնանք մեծարգո Պուտինին: Ուրեմն այսպես, «Նավալնու գործը» хамство-ի նման մի բան է: Ничего личного. Հնարավոր է, որ Նավալնին օրինավոր մարդ է, որին դարձրել են պարզունակ մի գործիք՝ նախապատրաստելով ինչ-որ առաքելության համար: Այս պարագայում, Վլադիմիր Պուտինն իրեն պահեց, իմ կարծիքով, Թետչերի նման: Էլ չեմ ասում Արեւմուտքի կողմից հրահրված գործերի մասին. Ղրիմ, Դոնբաս, Բելառուս: Ինչպե՞ս կարելի է այդ չափազանց գերբեռնված մարդուն խնդրել, որ նա ներքաշվի «տեղական կանֆլիկտի» մեջ: Ավելին, Պուտինը, կներեք, Պանիկովսկու նման կարող է ասել, որ «меня никто не любит, все любят Эрдогана»: Կարելի է հասկանալ ու համաձայնել Պուտինի հետ. Լիբիայից մինչ Կասպից ծով ասպատակողի նկատ­մամբ ոչ մի պատժամիջոց չեն սահմանում, իսկ իր երկրի արժանա­պատվությունը բարձր պահողին տվել են «вышка»: 

Պետք է մի բան լավ հասկանալ, որ Պուտինի «կալիբրի» գործչից կարելի է խնդրել համարժեք «կալիբրի» բան:

Ո՞րն է եզրահանգումը: Նկատի ունենալով այն, որ ՀՀ-ն Արցախի Հանրա­պետության երաշխավորն է, այսինքն՝ ոչ թե «Ադրբեջանի հայ բնակչությանն օգնութ­յուն ցուցաբերողը» (ինչպես Կիպրոսի դեպքում էր), Արցախի Հանրապե­տութ­յունը կարող է դիմել ՀՀ-ին, որն «ադրբեջանա-արցախյան կոնֆլիկտի տարա­ծաշրջանում խաղաղությանն աջակցելու եւ Արցախի Հանրապե­տության հայկական բնակչության անվտանգությունն ապահովելու» նպատակով իր կանոնավոր զորքերը (ցանկալի է՝ 30 հազարանոց, որպեսզի չշեղվենք «Աթիլլա» օպերացիայի տրամա­բանությունից) մտցնում է Արցախ եւ Իջեւանի (որպես մեծ իջեւանցի, կարծում եմ՝ վարչապետը չի առարկի) ու Մեղրիի ուղղություններով շրջափակում Ադրբեջանի զինված ուժերը կամ «կոլցո»-ի մեջ առնում դրանց, այնուհետեւ մնացած ուժերը շարժվում են դեպի Բաքու: Ադրբեջանի կապիտուլյացիայից հետո ՀՀ վե­րահսկողության ներքո ձեւա­վորվում են Ավարիան, Լեզգիստանը եւ Թալիշստանը: Այնուհետեւ մեր «եղբայր» ադրբեջանցիներին օգնում ենք ազատվել ալիեւյան կլանից ու ձեւավորել ժողովրդա­վարական պետություն:

Եթե Թուրքիան համարձակվում է շարունակել իր գաղտնի օպերացիայի իրա­գործումը, ապա «թատերաբեմ» է դուրս գալիս Ռուսաստանը (իր համա­ձայ­նութ­յամբ): Սա էլ կլինի «Կիպրոս» օպերացիայի ավարտը:

ՀԳ 1. «Կիպրոս» օպերացիայի ավարտից հետո այս քարտեզը, որն օգտա­գործվում է Թուրքիայի դպրոցներում, ուղարկվում է Թուրքիայի համա­պատասխան…

ՀԳ 2. Մինչ օրս ինձ մտահոգում է մի բան. թուրքերի մեջ կան «տղամարդ» ու նաեւ արժանապատվություն ունեցող մարդիկ (օրինակներ շատ կան, օրինակ՝ պապիս հայրը պատմում էր, թե 1914 թվականին ինչպես են իրենց թուրք հարեւանները հորդորել հեռանալ Թուրքիայից եւ աջակցել են իրենց ունեցվածքը տեղափոխելու գործում՝ ասելով, որ եթե խաղաղ ժամանակ վերադառնան, իրենց անշարժ գույքը կվերադարձնեն): Ի՞նչ գործ ունեք այդ սպառված ու իմպոտենտ երկրների հետ, որոնք ձեզ վերածել են վարձու ահաբեկիչների ու միջազգային ժանդարմի: Ախր, ձեր ինչի՞ն են պետք նոր տարածքները. Երկիր մոլորակի ադամանդին եք տիրա­պետում: Դադարեք պատերազ­մելուց, ձեր պատերազմներն ավարտվել են, թե չէ եղածն էլ կկորցնեք: Լսեք ռուս­ներին. Жадность губит фраера! Լավ չէ՞ր լինի, որ լավ հարեւաններ լինեինք, ան­շուշտ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, այդ ոճրագործության զոհերին փոխհատուցումներ տալուց, ապաշխարելուց հետո:
Կարծում եմ՝ անկեղծ էր Մարգար Եսայանի հուղարկավորության ժամանակ Էրդողանի հետեւյալ խոսքը․ «Մենք երբեք չենք մոռանա նրա ներդրումը մեր երկրի քաղաքականության եւ ժողովրդավարության մեջ»: Այդ դեպքում, հարգելի Էրդողան, մի մոռացեք, թե ինչ ներդրում են ունեցել եւ այսօր էլ ունենում են բազմաթիվ այլ հայեր՝ Թուրքիայի տնտեսական ու մշակութային զարգացման մեջ: Միայն այդ դեպքում դուք կհայտնվեք ճշմարիտ ուղու վրա:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր