Բիլ Գեյթսը հրաժարվել է նոր iPhone գնել

Բիլ Գեյթսը հրաժարվել է նոր iPhone գնել

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հաստատել է, որ դեռևս հրաժարվում է անցնել Apple-ի iPhone սմարթֆոններին և մտադիր է շարունակել շարժական գաջեթներ օգտագործել Android օպերացիոն համակարգով։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։

Reddit-ի 1oarecare անունով օգտատերը միլիարդատիրոջը հարցրել է, թե ինչ սմարթֆոն է նա օգտագործում։ «Ես բավականին հաճախ եմ խաղում iPhone-ով, բայց սովոր եմ Android-ին: Անդրոիդ գաջեթների որոշ արտադրողներ նախապես տեղադրում են Microsoft-ի ծրագրային ապահովումն այնպես, որ դա հեշտացնում է նրանից օգտվելու գործընթացը»,- հավելել է նա:

Գեյթսը ներկայումս օգտագործում է Samsung Galaxy Z Fold 4-ը, որը թողարկվել է 2022 թվականին։ ԱՄՆ-ում հարավկորեական վաճառողի ծալովի սմարթֆոնը վաճառվում է գրեթե 1,6 հազար դոլարով, ինչը ավելի թանկ է, քան Apple-ի iPhone 14-ի և 14 Pro-ի մեկնարկային գները:

Նախկինում Գեյթսն անվանել է իր «մեծագույն սխալը», որն է «Google-ին թույլ տալը զարգացնել Android-ը»: Microsoft-ն արտադրել է իր սեփական Windows-ի վրա հիմնված բջջային գաջեթները, սակայն դադարեցրել է դրանց վաճառքը 2017 թվականին: Սարքերն ուժեղ ազդեցություն չեն ունեցել սմարթֆոնների շուկայի վրա, որն այդ ժամանակ բաժանված էր Android-ի և iOS-ի միջև։