Գերմանացի բժիշկները Նավալնու վիճակի մասին նամակ են գրել իրենց ռուս գործընկերներին

Գերմանացի բժիշկները Նավալնու վիճակի մասին նամակ են գրել իրենց ռուս գործընկերներին

Ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին մինչ այժմ գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս մասին Օսմկի իրենց ռուս գործընկերներին հասցեագրված նամակում գրել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները։

Նամակի բովանդակության մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Օսմկի թիվ մեկ շտապ բուժօգնության հիվանդանոցի ղեկավար Ալեքսանդր Մուրախովսկին։ Վերջինս նաեւ ասել է, որ ինքը նամակով դիմել էր գերմանացի բժիշկներին, հայտնելով որ պատրաստ են համագործակցության եւ պատասխան նամակում արդեն «Շարիտեի» բժիշկները հայտնել են, որ չեն կասկածում, որ Նավալնու կյանքը փրկված Է։