Իր իշխանությունը պահելու համար փորձելու է նաև Երեւանում արյուն թափել

Իր իշխանությունը պահելու համար փորձելու է նաև Երեւանում արյուն թափել

«Նա ոստիկանական այս զորքի միջոցով փորձում է հաստատել մեկ մարդու դիկտատուրա։ Նա պիտի հասկանա, որ այդ ճանապարհով չի կարողանալու պահել իր իշխանությունը։ Նիկոլն իր իշխանությունը պահելու համար մեր ժողովրդին մեկ անգամ ևս տանելու է նոր սադրանքների։ Նա իր իշխանությունը պահելու համար փորձելու է նաեւ Երեւանում արյուն թափել»։

Այս մասին, քիչ առաջ հայտարարեց ՀՅԴ ԳՄ  ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը եկել էր Կառավարության բակ՝ տեսակցելու երեկվանից հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին։

«Մինչեւ հացադուլ հայտարարելը մենք այնքան մեծ կորուստներ ենք ունեցել, այդքանը բավարար էր, որ Նիկոլ Փաշինյանը հասկանար ու հեռանար։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք՝ իր՝ մեկ րոպե ավելի այստեղ մնալը վտանգ է մեր պետության համար, որովհետեւ ծնկի եկած, պարտված, ձախողակ ղեկավարը չի կարող այլևս պաշտպանել ժողովրդին։ Ե՛վ հացադուլը, և՛ անհնազանդության տարբեր ակցիաները պայքարելու միջոց են, քանի որ ինքը չի հասկանում և այդ գիտակցումը չունի, ճնշման տակ պետք է հեռանա»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։