Գերմանիայի հավաքականի դեմ հանդես կգան հոգեբանորեն ուժեղ տղաները. Կապառոս

Գերմանիայի հավաքականի դեմ հանդես կգան հոգեբանորեն ուժեղ տղաները. Կապառոս

Կազմի ընտրության մասով խաղից հետո շատ հեշտ է խոսել։ Ամենևին պետք չէ այս պարտության մեջ մեղադրել հենց նոր, երիտասարդ ֆուտբոլիստներին, նրանց մեղավորությունը շատ չէ։ Զուտ հակառակորդը լավ հանդես եկավ, իսկ մենք՝ ոչ։Այս մասին քիչ առաջ Հայաստան- Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

«Այս հանդիպումը իհարկե հիմա մենք մանրամասն պիտի վերլուծենք ու զբաղվենք ինքնաքննադատությամբ։ Պետք է հասկանանք՝ որ տղաներներ են հոգեբանորեն ուժեղ, որոնք կկարողանան հանդես գալ Գերմանիայի հավաքականի դեմ»,- հավելեց Կապառոսը։