Կշարունակենք նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ռուսական կողմը կշարունակի ջանքերը՝ եռակողմ հայտարարություններին համապատասխան՝ օգնելու լուծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը, ներառյալ, իհարկե, առաջընթացը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ»,-«Ռոսիա-24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Գալուզինը։

Նա բնական և տրամաբանական գործընթաց է համարել այն, որ Երևանն ու Բաքուն ուղիղ երկխոսությամբ քննարկում են խաղաղության պայմանագրի տեքստը։

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով, «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ անվիճելի ճանապարհային քարտեզ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում։