«Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարը կմեկնարկի Ստեփանակերտից

«Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարը կմեկնարկի Ստեփանակերտից
Տիգրան Մանսուրյան

2019 թվականը հոբելյանական է մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համար: Մեկնարկում է մաեստրոյի 80-րդ հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարը, որի աշխարհագրությունը մեծ է. փառատոնի շրջանակներում համերգներ տեղի կունենան Երեւանում, Ստեփանակերտում եւ Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում:

Ստեղծագործական ու ծրագրային առումով միջոցառումները հագեցած են: «Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Համերգաշարը կշարունակվի Երեւանում, սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Մանսուրյանի կամերային երաժշտությունը, սեպտեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝  Մաեստրոյի սիմֆոնիկ ստեղծագործությունների ընտրանիները, սեպտեմբերի 6-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, սեպտեմբերի 13-ին համերգաշարի ծրագիրը կավարտվի Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում, կրկին կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը:

Մաեստրոյի հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակում թողարկվել են նաեւ արծաթյա հուշանվերներ։