Կանցկացվի ընթերցանության մրցույթ

Կանցկացվի ընթերցանության մրցույթ

Հայաստանում կանցկացվի «Ընթերցանության ստեղծագործական» մրցույթ, որին առանձին խմբերով հնարավորություն կստանան մասնակցելու 3-5-րդ եւ 6-9-րդ դասարանի աշակերտները: Մրցույթի մեկնարկն ազդարարվում է ապրիլի 1-ին: 

Ընթերցանության ստեղծագործական մրցույթն անցկացվելու է 3 փուլով, մանրամասները զետեղվել են «Էդիթ Պրինտ» հրատարակչության school.editprint.am կայքում: Առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 1-30-ը, երկրորդը՝ մայիսի 3-15-ը, իսկ երրորդը՝ մայիսի 23-24-ը:  
Երեխաները կարդալու են գրքերը, գրելու են կարծիքներ, էսսեներ, իսկ ամենավերջին փուլում առցանց հանդիպելու են ժյուրիի անդամների հետ: Ընդ որում՝ ամբողջ մրցույթն անցկացվելու է առցանց ռեժիմով: 

Ամենավերջում լավագույն մասնակիցները կստանան հաղթողների նվերներ, իսկ նրանց դպրոցների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտի» հրատարակած «Իմ գրադարանը» շարքի ամբողջական հավաքածուով (շուրջ 50 գիրք): Մնացած երեխաները գրքեր նվեր կստանան: Ժյուրիի կազմը գաղտնի կպահվի մինչեւ երրորդ փուլի սկիզբը, իսկ մասնակիցների տվյալները փակ կլինեն ժյուրիի անդամների համար:

Մասնակցության համար դպրոցականներն ապրիլի 1-30-ը պետք է լրացնեն համապատասխան հայտը, գրեն կարդացած գրքերի վերաբերյալ իրենց կարծիքն ու ուղարկեն այն հրատարակչություն: