Ինչու է պետք չիպավորել մարդկանց․ Իլոն Մասկը ներկայացրել է իր տեսակետը

Ինչու է պետք չիպավորել մարդկանց․ Իլոն Մասկը ներկայացրել է իր տեսակետը

SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը գրել է, թե ինչու է պետք մարդկանց չիպավորել Neuralink ստարտափի օգնությամբ։ Նա մանրամասնել է, որ ստարտափը կենտրոնացած է այնպիսի տեխնոլոգիաների մշակման վրա, որոնցով մարդու գլխուղեղն ու համակարգիչը կարող են միաձուլվել։ Այն զբաղված է մետաղադրամի մեծության չիպերի մշակմամբ, որոնք նախատեսվում են գլխուղեղում տեղադրման համար։

Այդ չիպերը պետք է արձանագրեն ու խթանեն մարդու ուղեղի ակտիվությունը իմպլանտանտների օգնությամբ, որոնք գտնվելու են գլխուղեղի կեղեւում։ Այն, ըստ Մասկի, կարող է օգնել սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց վերականգնել վերջույթների աշխատանքը, եթե ունեն ողնաշարի վնասվածքներ եւ օգտագործել սեփական գլխուղեղը՝ համակարգչի եւ սմարթֆոնի հետ աշխատելիս։ Այդ ամենը կարող են նպաստել մարդկության լավագույն ապագային, եզրակացրել է Մասկը։