Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, ծանոթանալու որոնողափրկարարական աշխատանքներին։

Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ, որի արդյունքում տեղի էր ունեցել փլուզում։ Կա 5 զոհ, 56 վիրավոր և 16 անհետ կորած։