Մեր գազի հաշվիչի վրա բույն է դրել թռչնակը

Մեր գազի հաշվիչի վրա բույն է դրել թռչնակը

Միջանցքի մեր գազի հաշվիչի վրա այս փոքրիկ թռչնակն է բույն դրել։ Ապակին կոտրված էր։ Նկատել էի, որ թռչնակը շատ է գնում, գալիս ու  չէինք գցել։ Գնացել ինչ որ խոտեր, ճյուղեր է բերել ու թուխս  նստել։ Օրվա մեջ մի անգամ  դուրս է թռչում ու արագ վերադառնում։ Մոտեցա, որ նկարեմ, այնպես խեղճ ու վախեցած էր ինձ նայում՝ բույնը, ձագերին պաշտպանող հայացքով։ 

Նիկոլ, դու քանի՜ - քանի՜ հազար բույն քանդեցիր, տնավեր արիր, քանի հազար թռչուն սպանեցիր։ Քանի՜ վախեցած աչքեր մթնեցրիր, քանի՜ լուսաբացներ խավարեցրիր․․․ 

Շենքում, ով իմանում է, որ թռնակը ծվարել է իմ գազի հաշվիչին, գալիս՝ նայում,  հուզվում, զրուցում են մոր հետ։ Ոտների թաթերի վրա  զգուշորեն քայլելով  կեր են բերում նրան։ Ամեն եկող ասում է՝ հայն էլ է այս օրը ընկել։ Ասում ու «հիշում են քեզ», Նիկոլ։ Ասում ու հիշում են այն տարաբախտ մայրերին, ում բույնը քանդել ես։ 
Հայը բույն քանդող չի։ Դու հայ չես։