Երկու տարում 2 ջիգյար կորցրեցի. արցախցի տիկին Ռոմելան չի կարողացել վերջին հրաժեշտը տալ որդուն

Երկու տարում 2 ջիգյար կորցրեցի. արցախցի տիկին Ռոմելան չի կարողացել վերջին հրաժեշտը տալ որդուն

Արցախյան պատերազմում զոհված Արթուր Եղիազարյանի  հայրն օրերս մահացել է։ 

Վերջինիս մայրը` տիկին Ռոմելա Մուսայելյանը «Հրապարակ»֊ի հետ զրույցում ասաց, որ որդին 53 տարեկան էր, նրա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, ապրել է Աստրախանում։

Տիկին Ռոմելան արցախցի է, շրջափակման պատճառով չի կարողացել մեկնել Աստրախան` որդուն վերջին հրաժեշտը տալու։

«Ուզում էի գնալ, 4 օր էս կողն էն կողմ ման եկա, մի կերպ եկա, բայց էն օրը, երբ ճանապարհը փակել էին, մենք հասանք Լիսագոր, շուխուրն ընկնում ա, որ ադրբեջանցիները կանգնած են, խաղաղապահները չկարողացան բանակցել, ճանապարհը չբացեցին, հետ եկանք էլի Ստեփանակերտ։ Այդպես էլ չկարողացա գնալ տղայիս վերջին հրաժեշտը տալ։ Երկու տարում 2 ջիգյար ես կորցրեցի»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ հունիսի 4֊ին թոռան` Արթուրի ծննդյան օրն է, փափագում է` գոնե այդ օրը կարողանա գնալ Եռաբլուր. «Գալու եմ, որ ասեմ` պապադ քո մոտ ա, համ էլ գամ, որ սրտիս հովություն լինի։ Չեմ հավատում, որ ճանապարհը կբացվի»։