Rolls-Royce-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենան

Rolls-Royce-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենան

Rolls-Royce-ը ներկայացրել է իր նոր կաբրիոլետը, որն այս պահին հանդիսանում է աշխարհի ամենաթանկարժեք մեքենան։ Այս մասին հայտնում է Hypebeast-ը։ Խոսքը Arcadia Droptail անվանումը կրող մեքենայի մասին է, որը ստեղծվել է մասնավոր պատվերով։

Համաձայն հրապարակման, մեքենան ունի 6,75 լիտրանոց V12 թվին-տուրբո շարժիչ, որն ունի 600 ձիաուժ։ Կաբրիոլետի սալոնը կաշեպատ է, փայտից պատրաստված առանձին բաղադրիչներով։ Վերջինիս համար օգտագործված փայտը վարդագույն է։ Մեքենան ստեղծելու համար պահանջվել է 8 հազար ժամի աշխատանք։ Այն արժի 30 միլիոն դոլար։