Իսպանիան կարող է սահմանափակումները հանել հունիսի վերջին

Իսպանիան կարող է սահմանափակումները հանել հունիսի վերջին

Իսպանիան արդեն հունիսի վերջին կարող է դուրս գալ կարանտինից։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Վարչապետ Սանչեսը մանրամասնել է, որ Իսպանիան դուրս կգա կարանտինից աստիճանաբար։ «Հունիսի վերջին մենք, որպես երկիր, կունենանք նոր, նորմալ իրադրությունը, եթե համաճարակի զարգացումը վերահսկվի յուրաքանչյուր տարածքում»,- ասել է Սանչեսը։ Հիշեցնենք, որ կարանտինը Իսպանիայում սահմանվել էր մարտի 14-ից։ Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 211 հազար է մոտ, մահացածներինը՝ մոտ 24 հազար։