Գործընթաց է սկսվում, որով պիտի անվստահություն հայտնենք գործող իշխանություններին

Գործընթաց է սկսվում, որով պիտի անվստահություն հայտնենք գործող իշխանություններին

1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը վերամիավորման մասին համատեղ որոշում ընդունեցին։ Մենք՝ «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը այսօր՝ դեկմտեմբերի 1-ին, որոշեցինք իրազեկման ակցիա իրականացնել։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց մեկնարկած ակցիայի ժամանակ նշել է «Միասին» շարժման հիմնադիրներից, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Որևէ մեկն իրավունք չի տվել Հայաստանի իշխանություններին չեղարկել այս որոշումը կամ համարել, որ Արցախը հայկական տարածք չէ։Վերամիավորման գաղափարը պետք է դրվի մեր նոր ազատագրական պայքարի հիմքում: Կուզեմ հիշեցնել ու ևս մեկ անգամ տեղեկացնել, որ մեր  շարժումը գործընթաց է սկսում, որով պետք է անվստահություն հայտնենք գործող իշխանությանը։ Առաջիկայում նախատեսում ենք մի շարք նման ակցիաներ կազմակերպել»,- հավելել է նա։