Կյանքի տեւողության վրա ազդող սպիտակուց են հայտնաբերել 

Կյանքի տեւողության վրա ազդող սպիտակուց են հայտնաբերել 

Բարսելոնայի համալսարանի մասնագետները հայտնաբերել են, որ իմունային ռեցեպտոր հանդիսացող CD300f սպիտակուցը վճռական ազդեցություն ունի մկների կյանքի տեւողության համար։ Միաժամանակ նաեւ՝ CD300f սպիտակուցի բացակայության դեպքում սկսվում է կոգնիտիվ կարողությունների վաղաժամ նվազում։ Գիտական հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports հանդեսում։ CD300f սպիտակուցը իմունային բջիջների կողմից արտազատված սպիտակուց է, որը մոդուլացնում է բջջային մեթաբոլիզմ եւ գործարկում բորբոքում։

Բացահայտելու համար, թե ինչ ֆունկցիաներ է այն կատարում լաբորատոր մկների օրգանիզմում, գիտնականները երեսուն ամիս շարունակ վերջինիս ֆունկցիաների հետ կապված մոնիթորինգ են իրականացրել մի շարք կենդանիների համար։ CD300f-ը եւ իմունային համակարգի միելոիդային բջիջները կարող են որոշել պաթոլոգիաների առաջացման արագությունը, որոնք կապված են ծերացման հետ։ Նման պաթոլոգիաները հատկապես արագ են զարգանում, երբ այդ սպիտակուցը օրգանիզմում բացակայում է, իսկ պաթոլոգիաների բացակայությունը նպաստում է կյանքի տեւականությանը։ CD300f-ը նաեւ պաշտպանում է ուղեղը, լյարդն ու թոքերը վնասվածքներից։ Գիտնականները դեռ շատ անելիք ունեն այս ոլորտում եղած մեխանիզմները հասկանալու համար եւ հույս ունեն, որ դրանց բացահայտումը կարող է նպաստել մարդկանց մոտ դեմենցիաների բուժման մեթոդների կատարելագործմանը։