Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Կառավարության որոշմամբ Դավիթ Անանյանն ազատվել էր ՊԵԿ նախագահի պաշտոնից:

Հովհաննիսյանը ավելի վաղ ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից։

Հիշեցնենք նաեւ, որ դեռ երեկ «Հրապարակը» գրել էր, որ ՊԵԿ նախագահ է նշանակվելու Հովհաննիսյանը