Մասիս Մայիլյանը հաղթե՞ց

Մասիս Մայիլյանը հաղթե՞ց

«Վճիռը կայացված է Մասիս Մայիլյանի օգտին, Արայիկ Հարությունյանը հակված է նրան արտաքին գործերի նախարար նշանակել`պատճառաբանելով, որ ներքին կոնսոլիդացիան հիմա շատ անհրաժեշտ է, սակայն, մի կողմից, դա հայաստանյան իշխանությունների ցանկությունն է, մյուս կողմից` Հարությունյանին է ձեռնտու, որ Մասիսն ընդդիմություն չդառնա՝ սորոսականների հետ գլուխ դնել չի ուզում, երրորդն էլ` ամեն րոպե կարող է Ղարաբաղի հարցը գցել Մասիսի ջեբը»,- ասաց ղարաբաղյան աղբյուրը:

Իսկ ճի՞շտ է, որ Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի կուսակցությունները միավորվում են։ «Միավորում, որպես այդպիսին, ոչ, շատ սերտ համագործակցություն` այո»: Կոալիցիոն կառավարությա՞ն ֆորմատով։ «Ոչ, կոալիցիոն կառավարություն չի լինելու՝ հուշագիր է ստորագրվելու, առաջին հանդիպումը եղել է, աշխատանքային խումբ է ստեղծվել, շուտով հուշագիրը պատրաստ կլինի»: Եթե ոչ կոալիցիա, ապա ինչի՞ շուրջ։ «Ղարաբաղյան խնդիր, անվտանգության հարցեր, սոցիալական մոտեցումներ»: Բաբայանի կոնկրետ «քյարը» ո՞րն է։ «Ներքին միասնությունը, երկրի շահը»:

Բայց տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել` տնտեսական քվոտաներ տալու։ «Ոչ մեկին որեւէ բան չի տրվել, չկա նման բան. կուզե՞ք Սամվել Բաբայանի ուղիղ խոսքն ասեմ՝ այդ հանդիպմանը հնչեցրած. պարոն Հարությունյան, մեզ պաշտոնները հետաքրքիր չեն, մեզ հետաքրքիր է ծրագիրը. ես ինձ երբեք թույլ չեմ տա պաշտոնի հարց քննել»: