Լեռնային Ղարաբաղի բնակչությունը երբեք երկու համայնքներից բաղկացած չի եղել․ Նաղդալյան

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը երբեք երկու համայնքներից բաղկացած չի եղել․ Նաղդալյան

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը երբեք երկու համայնքներից բաղկացած չի եղել։ Հայերը ԼՂ-ում միշտ բացարձակ մեծամասնություն են կազմել։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ ինչպես Բուդապեշտյան գագաթաժողովի փաստաթղթի եզրափակիչ մասում, այնպես էլ հրադադարի համաձայնագրում ասվում է երեք կողմերի մասին։ 

«Լեռնային Ղարաբաղը երբեք երկու համայնքներից բաղկացած չի եղել։ Նույնիսկ խորհրդային տարիներին դա եղել է հայկական ինքնավարություն՝ չնայած ժողովրդագրական համամասնությունը փոխելու ադրբեջանական իշխանությունների փորձերին։ Հայերը Լեռնային Ղարաբաղում միշտ բացարձակ մեծամասնություն են կազմել։ Այդ պատճառով համայնքների մասին խոսակցություններն արհեստական են։ Նպատակն է փորձել ազդել բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության վրա»,- ասել է Նաղդալյանը։