Կիևում ունենք երեք հասցե ապաստարանների․ Կիևի հայ համայնքի ղեկավար

Կիևում ունենք երեք հասցե ապաստարանների․ Կիևի հայ համայնքի ղեկավար

Կիևում փետրվարի 26-ի ժամը 17։00-ից  հայտարարված է պարետային ժամ՝ առանց ընդհատումների։ Այն կավարտվի երկուշաբթի՝ փետրվարի 28-ին ժամը՝ 08։00-ն։

«Ունենք երեք հասցե ապաստարանների, որտեղ տեղավորել ենք հայ համայնքի բնակիչներին։ Ովքեր կարողացել են մեզ հետ կապ հաստատել, օգնել ենք իրենց։ Մեկ հասցեն գտնվում է Դառնիցա թաղամասում, մյուսը՝  Գալասիևկա, երրորդը՝ կենտրոնում է»,- մեզ հետ զրույցում ասաց Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը։

Վերջինիս խոսքով երկուշաբթի պարետային ժամի ավարտից հետո, կկազմակերպեն բնակիչները բարձրանան իրենց տները։ Ովքեր կցանկանան դուրս գալ Կիևից կկազմակերպվի իրենց տարհանումը։

«Ճանապարհ կա դեպի Արևմուտք։ Մենք կդիմավորենք մարդկանց։ Տեռնոպոլում ունենք մոտ 50-100 տեղ պատրաստված։ Այստեղ՝ Կիևում, կդիմավորենք և կճանապարհենք Լվով, Ուժգորոդ կամ Չեռնովցի։ Բայց հիմնականում  կարիք չկա տարհանման։ Պարենի և դեղորայքի խնդիր չունենք, ապահովված է  համայնքը»,- ասաց զրուցակիցս։