Կենդանաբանական այգու տնօրենն ազատվել է պաշտոնից

Կենդանաբանական այգու տնօրենն ազատվել է պաշտոնից

Կենդանաբանական այգու տնօրեն Արմեն Հարությունյանը ազատվել է պաշտոնից։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է Yerevan.am-ից։

Տնօրենի ԺՊ է նշանակվել Արսեն Հովհաննիսյանը․

«Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 112-րդ հոդվածով, 130-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Արմեն Հարությունյանի դիմումը՝
Արմեն Հարությունյանին՝ 2024 թվականի ապրիլի 17-ից ազատել «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ աշխատանքային վերջին օր համարելով 2024 թվականի ապրիլի 17-ը: «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության ընդհանուր գծով փոխտնօրեն Արսեն Հովհաննիսյանին»։