«Ամերիան» շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը

«Ամերիան» շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը

«Ամերիաբանկի» հաջողության գրավականը անընդմեջ փոխակերպվող մտածելակերպն է: Բանկի ընթացիկ տարվա առաջնահերթություններն են թվային վերափոխումն ու դիվերսիֆիկացումը և այդ փոփոխությունների ու վերափոխման ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը:

«Ամերիաբանկի» երրորդ եռամսյակի գործունեության արդյունքները վկայում են, որ բանկը Հայաստանի բանկային համակարգում շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը հիմնական ցուցանիշների գծով։
Այս մասին քիչ առաջ հայտարարվեց «Ամերիաբանկի» հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նշենք, որ ասուլիսը հրավիրվել է հետևյալ թեմաներով` թվայնացման օրակարգ, էկոհամակարգեր և «Ամերիաբանկի» երրորդ եռամսյակի ցուցանիշներ։

Բանախոսներ են՝ Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը,
Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը,
Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամշյանը։

«Բանկը Հայաստանի բանկային համակարգում շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը հիմնական ցուցանիշների գծով, մասնավորապես՝ ակտիվներ /1,079 մլրդ ՀՀ դրամ/, պարտավորություններ /955 մլրդ ՀՀ դրամ/, վարկային ներդրումներ /660 մլրդ ՀՀ դրամ/, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններ /672 մլրդ ՀՀ դրամ/, զուտ շահույթ /14 մլրդ ՀՀ դրամ/ մասով: Կանոնադրական կապիտալի գծով Բանկը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը /54 մլրդ ՀՀ դրամ/: 

2021 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով` Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 7.13 մլրդ դրամի հարկ (30.09.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 62.5%-ով: 

ՀՀ հարկային ծառայության կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի համաձայն` Ամերիաբանկը 2021թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը»,- նշվեց ասուլիսի ընթացքում։

«Մենք մի քանի նպատակներ ունենք մեր առջեւ դրված։ Առաջինը՝ պահպանել առաջատար դիրքերի պահպանումը ՀՀ բանկային համակարգում, երկրորդը՝ հաճախորդներին մշտապես բարձ որակի սպասարկման ապահովումն է, իսկ երրորդը արդեն դիվերսիֆիկացիան էր մեր պորտֆելների»,- իր ելույթում ասաց գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։