Որքան ձայն է ստացել Պուտինը․ նոր մանրամասներ

Որքան ձայն է ստացել Պուտինը․ նոր մանրամասներ

Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով հավաքել է ձայների 87,28 տոկոսը։
Այդ մասին հաղորդում է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ըստ թարմացված հաշվարկի՝ երկրորդ տեղում Նիկոլայ Խարիտոնովն է՝ 4,31 տոկոս ձայներով, երրորդը՝ Վլադիսլավ Դավանկովը՝ 3,85 տոկոս։

Ցուցակը 3,20%-ով եզրափակում է Լեոնիդ Սլուցկին։

Հիշեցնենք, որ այսօր Պուտինը մտադիր է հանդիպել իր պարտված մրցակիցների հետ։