Երբ կնշվի Վարդավառն այս տարի

Երբ կնշվի Վարդավառն այս տարի

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այն այս տարի այն կնշվի հուլիսի 7-ին։

Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: