Հարմար եմ գտել այլ անձի դիտարկել այդ պաշտոնի համար

 Հարմար եմ գտել այլ անձի դիտարկել այդ պաշտոնի համար

Քիչ առաջ կառավարության ներկայացուցիչների ճեպազրույցների ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ փոխնախարար Արմեն Նազարյանին առաջարկել է տեղափոխվել այլ պաշտոնի:  

«Հաշվի առնելով մեր կապիտալ շինարարությունների մեծ ծավալը և պատասխանատվության այն շրջանակը, որ անհրաժեշտ է իր վրա կրի համակարգող փոխնախարարը, հարմար եմ գտել, որ այլ անձի դիտարկեմ այդտեղ նշանակելու համար»,- ասաց Ավանեսյանը։

«Արմեն Նազարյանն այժմ արձակուրդում է, որի ժամկետի ավարտից հետո նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել»,- պնդեց նա։

Լրագրողների դիտարկմանը, թե ԾԻԳ ղեկավար Երվանդ Էլիբեկյանն ինչու է ազատվել զբաղեցրած պաշտոնից, նախարարը արձագանքեց․

«Երվանդ Էլիբեկյանն էլ աշխատանքից ազատվել է կապիտալ շինարարությունների ընթացքի կառավարման ու իր առջև դրված պահանջների կատարման հետ կապված։ Ես ներկայացրել եմ իմ պահանջներն ու դրա հետ կապված փաստարկներ եմ ներկայացրել, և նա իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ համաձայն լինելով, որ չի կատարվել աշխատանքն ըստ իմ պահանջի»։