Այո, ես հպարտ եմ, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն եմ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Այո, ես հպարտ եմ, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն եմ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատերազմից հետո որոշել է, որ որոշ լրագրողներ լրագրող չեն, դրա համար նրանց հարցերին չի պատասխանելու ինքը: Այս մասին մենք տեղեկացանք, երբ մոտեցանք այդ պահին մի շարք լրատվամիջոցների հետ ճեպազրույց անցկացնող Ալեն Սիմոնյանին ու փորձեցինք նրան մի քանի հարց ուղղել: Բայց Սիմոնյանն ասաց, որ ինքը մեր հարցերին չի պատասխանելու:

Այդքանով հանդերձ, սակայն, նա մոտ 20 րոպե ստիպված եղավ մեզ հետ դիալոգի մեջ մտնել ու պատասխանել մեր հարցերին: Օրինակ` նույն մեր հարցերին չպատասխանող Ալեն Սիմոնյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ ինքը հպարտ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, մի մարդու, ում մեղադրում են Արցախը հանձնելու, երկիրը դավաճանելու մեջ:

Ալեն Սիմոնյանի հետ մեր դրամատիկ ճեպազրույցը` տեսանյութում: