Սևիկյանը պատմել է՝ ինչպես է որոշում կայացրել Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու

Սևիկյանը պատմել է՝ ինչպես է որոշում կայացրել Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու

Նման որոշում կարելի է ընդունել միայն սրտով։ Այնպես չէր, որ ես հանդիպեցի ինչ-որ մեկին և որոշեցի։ Նախ և առաջ ես ինքս ինձ հարցրի, թե արդյոք սա՞ եմ ուզում: Այս մասին տված վերջին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական  «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կայացրեց որոշում Հայաստանի հավաքականում հանդես գալու։

«Ես զգացի այն, ինչ ուզում էի և համաձայնեցի։ Ինձ վրա ոչ ոք չէր կարող ազդել»,- ասել է Սևիկյանը։

 «Սեպտեմբերին, Ռուսաստանի հավաքական հրավերից երկու շաբաթ առաջ ինձ հրավիրեցին, որ հանդես գամ Հայաստանի ազգային հավաքականում, եւ ասացին, որ պատրաստ են ահրաժեշտ փաստաթղթերը պատրաստել։ Պատասխանեցի՝ «Հիանալի է, գերազանց է, պատրաստ եմ»։

Որոշ ժամանակ անց զանգեցին ակումբից եւ շնորհավորեցին հրավերի համար։ Ես հարցերցի, թե ինչի համար են շնորհավորում, եթե ես չունեմ հայկական անձնագիր եւ դեռ չեմ կարող հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Պատասխանեցին, որ ինձ հրավիրել են Ռուսաստանի հավաքական։ Շատ զարմացա։ Անսպասելի էր։  Քանի որ ի սկզբանե հրավեր եղել էր առանց ինձ, իսկ հետո միայն ի հայտ եկավ մեծ ցուցակը, որտեղ ես էլ կայի։ Նման բան առհասարակ չէի սպասում։ Ոչ մեկին չզանգեցի եւ չխորհրդակցեցի։ Միայն ակումբին ասացի, որ իմ փաստաթղթերն են պատրաստում, որ հանդես գամ Հայաստանի հավաքականի օգտին։ Ոչ մի խոսակցություն չի եղել ոչ Կարպինի հետ, ոչ Ռուսաստանի ֆուտբոլային միության։ Ես միայն հանրային կերպով արտահայտվել եմ եւ վերջ»,- Sport-express-ի փոխանցմամբ ասել է Սեւիկյանը։