Ռուսական սառեցված դրամական միջոցները Ուկրաինային կտրամադրե՞ն 

Ռուսական սառեցված դրամական միջոցները Ուկրաինային կտրամադրե՞ն 

Եվրամիության որոշ երկրներ չեն աջակցել ԵՄ տարածքում Ռուսաստանի սառեցված դրամական միջոցները Ուկրաինային տրամադրելու՝ Իսպանիայի առաջ քաշած առաջարկին։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։

Նշվում է, որ Իսպանիայի առաջարկը, որն այս տարի ԵՄ Խորհրդի նախագահողն է, նախատեսում էր ռուսական Կենտրոնական բանկի սառեցված ռեզերվների եկամուտը, որը 2027 թվականին կարող է հասնել 15-17 միլիարդ եվրոյի, հատկացնել Ուկրաինային, սակայն ԵՄ-ում արձանագրել են, որ դա չի համապատասխանում Եվրամիության առաջնահերթություններին։ Բրյուսելում կարծում են, որ այդ գումարները ստանալու համար Կիեւին անհրաժեշտ կլինի մի քանի ամսից մի քանի տարի, մինչդեռ Կիեւն արագ աջակցության կարիք ունի։

Պարբերականը նշում է, որ իսպանական կողմը նաեւ չի հիմնավորել, թե որտեղից է վերցրել վերոնշյալ թվերը կապված 15-17 միլիարդ եվրոյի հետ, ինչպես նաեւ՝ հաշվի չի առել այն տրամադրությունները, որոնք ներկայումս առկա են Եվրամիությունում։