Ադրբեջանը «գտել է Նիկոլ», որի ձեռքով հանում է հայի աչքը․․․

Ադրբեջանը «գտել է Նիկոլ», որի ձեռքով հանում է հայի աչքը․․․

Մեջբերումը կատարում եմ պարսից Դարեհ արքայից․ 

«Աններելի կլիներ չխոսել նման պետության մասին, որի սահմանները Պարթևստանից հետո ամենածավալունն են եղել բոլոր թագավորություններից, երբ Հայաստանը ձգվում էր Կապադովկիայից մինչև Կասպից ծով»:

Նման հազարավոր մեջբերումներ կարող եմ անել, երբ խոսվում է Հայաստանի սահմանների մասին, բայց մի մեջբերում չեմ կարող գտնել, որ վերաբերվում է վերջին շրջանում կազմավորված Ադրբեջան պետության սահմանների մասին։ Հիմա նրանք եկել, «Նիկոլ են գտել» և նրա ձեռքով Ադրբեջանին վերագրում են այն, ինչ Հայաստանինն է։ Ցույց տվեք մի տեղ, որ Հայաստանին համահունչ գրված է , որ Ադրդրբեջանը հինավուրց պետություն է ու հազարամյա պատմություն ունի։ Իսկ Հայաստանի հազարամյա պատմության մասին աշխարհի բոլոր մեծերն են գրել, հիացել, սքանչացել։ Հիմա այդ պատմությունն են ուզում Սահմանադրությամբ փոխել։ Մեր Սահմանադրությամբ նոր Ադրբեջան են ստեղծում, մեր Սահմանադրությամբ Հայաստանի պետականությունն են խարխլում, մեր ձեռքով Ադրբեջանը հայի աչքը հանում է։

Ավստրիացի պատմաբան, հայագետ Էլիզաբեթ Բաուերը գրում է․ 

«Մինչ օրս աչքիս առաջ է ողջ ժողովրդի աքսորը իր սեփական հողից: Հայերը անպարտելի ժողովուրդ են»:
Այո, մինչև օրս հայերին աքսորում են սեփական հողից, անգամ օտարներն են վկայում, բայց Ադրբեջանը «գտել է Նիկոլ» , որը համայն աշխարհին հայտարարում է, որ Հայաստանը լեգիտիմ տարածք չունի, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Փոքրացնելով Հայաստանը, նա այժմ Հայաստանի տարածքն է Ադրբեջանինը համարում։ Արցախցիների աքսորից հետո, սպասվում է հայաստանցիների աքսորը սեփական պետությունից։ Ադրբեջանը «գտել է Նիկոլ» ,ով հայոց պատմություն ընդունում է այն օրվանից, երբ որպես պետություն ստեղծվել է Ադրբեջանը։ 

Վալերի Բրյուսովը գրում է․ 

«Հայաստանը ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է»։ Կա՞ աշխարհի մեծերից մեկը, որ նման բան գրել է Ադրբեջանին մասին։ Ադրբեջանը «գտել է Նիկոլ», որի ձեռքով մեր երկրում քանդվեց, հիմնահատակ արվեց մեր մշակույթը, հոգևոր արժեքները, նույնիսկ մշակույթի նախարարությունը լուծարվեց, ու ամենը դրվեց իր կողմից կառավարվող մարդկանց ձեռքին։
Ամերիկացի դերասան Մել Գիբսոնը գրում է․ 

«Հավատքի համար ցուցաբերած քաջությունը հայերի առանձնահատկությունն է քրիստոնեության առաջին իսկ օրերից մինչև մեր օրերը»: Այսօր այս իշխանության կռիվը մեր հավատի, եկեղեցու դեմ է։ Ադրբեջանը «գտել է Նիկոլ» , ում ձեռքով եկեղեցու դեմ է դուրս եկել, որպեսզի հայ ժողովուրդը չմիավորվի։ Ադրբեջանը  «գտել է Նիկոլ» , ում ձեռքով հանում է հայի աչքը․․․

Ինչպես Հուլիոս Կեսարն է ասում․«Երբ հայերը կանգնում են ուս-ուսի տված և ձեռք-ձեռքի բռնած` հողը ոտքի տակ տալով իրենց թմբուկների և ծիրանափողի ձայների ներքո, ավելի շուտ իմ պալատի սյուները փոշի կդառնան, քան նրանց հնարավոր կլինի կանգնեցնել»: Այսօր այս իշխանության կռիվը մեր միավորման դեմ է, որովհետև Ադրբեջանը «գտել է Նիկոլ», ում ձեռքով պառակտում է հայ ժողովրդին, նրանց հանում է իրար դեմ։ Այսօր առաջին պլան պիտի մղել մեր ժողովրդի միավորումը, թույլ չպիտի տալ, որ թշնամին մեզ պառակտելով, երկիրը տիրի։ Հայ ժողովրդին պառակտող արմատը, պիտի «քոքից հանել», չորացնել։ Իսկ դա կարող ենք անել միայն մենք՝ քաղհանի միջոցով, միա՜յն քաղհանի․․․